Ժողովրդի արդար պահանջով
Հայաստանի Հանրապետական կուսակցության ամփոփիչ հավաքին բեմ բարձրանալով՝ ազատամարտիկների ուղեկցությամբ՝ ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Մեր կողքին կանգնած են մարտական ուղի անցած մեր վետերանները, ազատամարտիկներն ու երկրապահները: Նրանք այն մարդիկ են, ովքեր ապահովեցին մեր հաղթանակն Արցախյան ազատամարտում և ապրիլին կանգնեցին մեր հերոս տղաների կողքին: Նրանք ամենալավը գիտեն անվտանգության գինը: Միասին մենք հաղթելու ենք», - ասաց Վիգեն Սարգսյանը: «Նրանք Հանարապետական կուսակցությանն են տալիս իրենց վստահության քվեն: Ես հասկանում եմ, որ դա հսկայական պատասխանատվություն է և մեծագույն պատիվ: Անվտանգություն և առաջընթաց, դա է մեր ժողովրդի արդար պահանջն ու Հանրպետական կուսակցության առաջիկա տարիների տեսլականը, ուրեմն` առաջ դեպի հաղթանակ», - խոսքն ամփոփեց Վիգեն Սարգսյանը:
