Տարեկան 22 մլդ դոլարի ներդրում կբերեմ Հայաստան. Հրանտ Բագրատյան
«Աբսուրդ է նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքական ուժերի ներկայացրած տնտեսական դրույթները: Վարչապետը 3,5 միլիարդի ներդրում է հայտարարում, Ծառուկյանը նրան լավ տեղն է դնում, ասում է՝ ես 15 մլրդ կբերեմ, իսկ Կոմկուսը 17 մլրդ դոլարի ներդրում է խոստանում, ես էլ երեկ ջղայնացա ու ասեցի՝ տարեկան 22 մլրդ դոլար եմ խոստանում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը: «Ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի՝ «Ազատ դեմոկրատների» տնտեսական ծրագիրն իրատեսական է, որովհետև նրանք ներդրողներ փնտրում են ՀՀ քաղաքացիների շարքերում:Մենք չենք բերի ներդրում, մենք կաճեցնենք ներդրում, ինչպես սունկն են աճեցնում, և ներդրողը կլինի ՀՀ քաղացին, ոչ թե օլիգարխը», - հավելեց նա:
