Կարեն Կարապետյանը պիտի ինձ հետ դեբատի գա. Հրանտ Բագրատյան
«Դժգոհ եմ,որ ոչ ոք իմ հետ չի ցանկանում դեբատի գալ:Իմ միսիան անհաջող եմ համարում, որովհետև լուրջ մասնագիտական դեբատներ էի ակնկալում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը :
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակեցնի իր վարչապետի թեկնածուներին, վերջիններս էլ պետք է չխուսափեն դեբատների մասնակցելուց:Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պիտի ինձ հետ դեբատի գա, Գագիկ Ծառուկյանն էլ, առհասարակ բոլոր նրանք, ովքեր ունեն վարչապետի թեկնածու», - ասաց նա և հավելեց, որ արդեն իսկ չեղարկվել է իր մասնակցությամբ մի քանի հեռուստատեսային բանավեճ, քանի որ բացի իրենից այլ մասնակից չի եղել:
Անդրադառնալով տարբեր հետազոտական ընկերությունների կողմից անցկացված սոցհարցումներին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ դրանց գերակշիռ մասը սխալ է:
