Մեծ պատիվ է լինել Հայաստանում որպես դիտորդ. Սերժ Թանկյան
«Ինձ համար մեծ պատիվ է լինել և դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում :Ես պայքարում եմ անարդարության դեմ, որն առավել ակնհայտ դարձավ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց SOAD ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։ «Անարդարությունը, որը տարիներով արմատավորվել է Հայաստանում, պետք է վերանա», - ասաց Թանկյանը։
