Հայաստանը վաղուց զոհ չէ, չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում. Սերժ Սարգսյան
Հայաստանը վաղուց զոհ չէ եւ չի պատրաստվում լինել. չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆաելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահ¬մանի իր հատվածը հսկելիս։
Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականաց¬նելիս։ Երեկ կրկին բոլոր հաս¬կացողները լուռ գոռում էին՝ պատե¬րազմը չի՛ ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի՛ առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո՛, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջ¬նական հանգրվանի պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։
Հայաստանը վաղուց զոհ չէ եւ չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում։
Մեր միասնականության ծովն այլեւս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆաելյանին եւ մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միաս¬նականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսու¬հետ լինելու նրանց տունը։ Ամենա¬կարող Աստծո զորությամբ։
Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ եւ ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ եր¬կիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ եւ ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին»:

