Արաբ շեյխերը 200 հա հողատարածք են գնել Հայաստանում
hayeli.am-ը ամիսներ առաջ գրել էր,որ 2014 թվականից Հայաստանում հիմք է դրվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ փոխգործակցությանը: Համագործակցությունն ու փոխադարձ կապերն ընդլայնելու համար վերջերս ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից Հայաստան էին ժամանել 50 արաբ շեյխեր,ովքեր Հայաստանում ձեռք են բերել հողատարածքներ՝ այգեգործությամբ զբաղվելու և այդ հողերի վրա բնակելի տներ կառուցելու նպատակով: Արաբ շայխերին շատ են դուր եկել հայկական դեղձը, ծիրանն ու քաղցրահամ մյուս մրգերը: Հավանել են նաև լոլիկը,նպատակ ունեն լոլիկի հյութ արտահանել Հայաստանից:Շեյխերը նաև նպատապ ունեն վիլլաներ կառուցել Հայստանում: Նշենք,որ արաբների նման հետաքրքությունների պատճառ է դարձել այն,որ 2 տարի առաջ Հայաստան է այցելել շախմատի ֆեդերացիայի նախագհաը,ում շատ է դուր եկել մեր երկիրը՝մտավոր պոտենցիալով,և նպաստել է,որ սեփական մի շարք ընկերություններ գործունեություն ծավալեն Հայաստանում:
