Ազատ դեմոկրատները շանսեր ոնեն նոր խորհրդարանում լինելու
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց,որ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հարցումների մասնակիցների 38 տոկոսն առաջիկա ԱԺ ընտրություններին իր ձայնը տալու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 33 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին: « ՀՀԿ-ն կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը՝ 35,5 տոկոսը, մնացած ուժերը միասին կարող են ստանալ 19-20 տոկոս ձայն։Մնացած ուժերը միասին կարող են հավաքել ձայների 29 տոկոսը: «ՕՐՕ», «Ելք» դաշինքների, ինչպես նաև «Հայկական վերածնունդ», ՀՅԴ կուսակցությունների ձայները տատանվում են 2.5-5.4 տոկոսի սահմաններում, որը միասին կազմում է 24,5 տոկոսը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օգտին ձայները տատանվում են», -ասաց Ահարոն Ադիբեկյանը: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ակտիվ ընտրողների 17 տոկոսը դեռ չգիտի՝ ում է ընտրելու, նրանք կարող են ձայն տալ տարբեր քաղաքական ուժերի: «28 տոկոսն ասել է՝ գնալու ենք, բայց չենք ասի, թե ում ենք ընտրելու, և նրանք հիմնականում չեն մասնակցում ընտրություններին»,-ասաց նա և նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան», «Ելք» դաշինքների և «Հայկական վերածնունդ» կուսակցության ձայները տատանվում են 2,5-5,5%-ի սահմաններում: Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ակտիվության դեպքում հնարավոր է՝ ինչ-որ տեղ գրավեն:
