Սեբաստյան Կուրց. Մենք չպետք է թույլ տանք, որ պատերազմը վերադառնա Ղարաբաղ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը վերսկսելու կոչին, ինչի մասին ասվում է մարտի 9-ին արված նրանց հայտարարությունում։«Պայքարն ու բռնությունը, որին մենք ականատես եղանք մեկ տարի առաջ, ամենասարսափելին էր վերջին երկու տասնամյակում: Դա հիշեցում է այն մասին, թե որքան արագ ռազմական մեխանիզմը կարող է խզել խաղաղության հասնելու ջանքերը: Բոլոր կողմերը պետք է իրականացնեն և հետևեն միջազգային հումանիտար պարտավորություններին»,- ընդգծել է նա: Կուրցը ափսոսանք է հայտնել, որ 2016-ի ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո զոհեր են եղել եւ տուժած ընտանիքներին ցավակցություն հայտնել՝ նշելով, որ չպետք է թույլ տալ, որ պատերազմը վերադառնա Ղարաբաղ:
