Արմեն Աշոտյանը` Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց քարոզարշավը և անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճերին: Նա մնում է այն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի տնօրեններից, որոնց պիտակավորել է: «Ես ընդամենը կոչ արեցի Նիկոլին տղամարդավարի ներողություն խնդրել, քանի որ տաք-տաք հայտարարություն էր արել՝ վիրավորելով մանկավարժներին եւ տնօրեններին», ասաց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ունի այն խիզախությունը, որ ներողություն խնդրի: «Եթե նա էլ չխնդրի, կհորդորեմ «Ելք» դաշինքի ավելի հմուտ եւ իմաստուն ներկայացուցիչներին՝ իր փոխարեն ներողություն խնդրել»,- ավելացրեց նա:
