Արթուր Բաղդասարյանը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին
ՀՎԿ-ն այսօր ամփոփեց քարոզարշավը, որի ընթացքում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ կարողացան հանգամանալից ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, և որ ՀՎԿ-ն ներկայացրել է փաստարկված ու մրցունակ ծրագիր, իրենց հայտնի քաղաքական դեմքերի հետ ներկայացրել են նաեւ նոր դեմքեր: «Մենք հրապարակել ենք երեք փաստաթուղթ: Առաջինում հանգամանալից ներկայացրել ենք` ինչ է արել ՀՎԿ-ը: Երկրորդ` նախընտրական ծրագիրը 40 էջից է, որը 30 համառոտագիրը մանրամասնորեն բացված է»,- ասաց նա: Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀՎԿ-ի ծրագրում ԼՂ կարգավորման մասին ոչինչ չկա, կամ ԼՂ հարցը լուծված են համարում կամ Արցախը նվիրել են Ադրբեջանին, պարոն Բաղդասարյանն ասաց. «Ամենահետաքրքիրը «Հայկական վերածնունդի» ծրագիրն է՝ ֆանտաստիկայի ժանրից, այդ ծրագրում ընդհանրապես Ղարաբաղ գոյություն չունի, չկա: Ղարաբաղի հարց գոյություն չունի: Կամ պետք է ենթադրել՝ էդ մարդիկ արդեն լուծել են Ղարաբաղի հարցը, կամ Ղարաբաղն արդեն նվիրել են Ադրբեջանին: ԼՂ հիմնախնդրի հետ կապված մեր տեսակետը հստակ է, մեզ համար փոխընդունելի փոխզիջումն ավելի կարեւոր է, քան անխոհեմ առճակատումը»: Հարցին, թե ՀՎԿ-ի կողմից սուրճի բաժակներ են բաժանվում, Բաղդասարյանն ասաց, որ դա էժանագին զրպարտանք է: Անի Աղազարյան
