ԼՂ հարցով շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են. Լավրով
Արցախի կոնֆլիկտի լուծումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ է մտնում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ: Մասնավորապես, այն առարկայնորեն քննարկվել է մարտի 15-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի վերջին այցի ընթացքում: Բնականաբար, դա վերաբերում է նաև ԱԳՆ ղեկավարներին»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ «Արցախի թեման մշտապես միջազային միջնորդների ուշադրության կենտրոնում է գտնվում, որոնք գործադրում են ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ինքնուրույն ջանքեր՝ ուղղված այդ խնդրի լուծմանը»:
