Միհրան Պողոսյանը՝ տնօրենների ձայնագրությունների մասին
«Հայաստանի հանրապետական» կուսակցություը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփում է քարոզարշավի ընթացքը:ԴԱՀԿ նախկին պետ, թիվ 1 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու Միհրան Պողոսյանը դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը և իր շանսերը: Ի պատասխան լրագրողների հարցին, ասաց, որ տեղյակ չէ իր անվան հետ կապվող դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններից: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել էր 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններ, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ցուցակագրում ընտրողներին իշխող կուսակցության համար եւ ցուցակները ներկայացնում մարզպետարաններ ու քաղաքապետարաններ: Այդ ձայնագրություններում հնչում է նաեւ Միհրան Պողոսյանի անունը:
