Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլանի» մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Azeri Press գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի: Այժմ քննարկվող գաղափարների հիմքում այն առաջարկություններն են, որոնք մշակվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների: Ընդհանուր առմամբ, չմերժելով այդ հիմքը, կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների իրագործման հաջորդականությունը: Այն փոխելու կամ համանախագահների մշակած սխեման արմատապես փոխող նոր ինչինչ պլաններ առաջարկելու մասին խոսք չկա»,- պարզաբանել է նախարարը:
