Ինչ է առաջարկում «Երկիր ծիրանի»-ն. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է . Երեկ Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել ընտրողներին ուղղված կոչով, որտեղ առաջարկել է «Չքվեարկել՝ 1. ՀՀԿ-ի օգտին: 2. Վերջին քառորդ դարում նախկին ու ներկա իշխանության այն ներկայացուցիչների օգտին, ովքեր ընդգրկված են որեւէ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակում, ովքեր պատրաստ են Հայրենիքի տարածքների հանձնմանը, ովքեր տասնյակ տարիներ եղել են ոչ լեգիտիմ, բռնազավթիչ իշխանության մաս եւ չեն կատարել իրենց ուղղակի պարտականությունը` հանցակից դառնալով բռնազավթմանը»:
