«Ժողովուրդ». Ռեյտինգային ընտրակարգը անհանգստություն է առաջացրել ՀՀԿ ներսում
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները այս օրերին մրցակից-կուսակիցներից պաշտպանվելու մեթոդներ են փնտրում: Բանն այն է, որ ՀՀԿ վստահված անձինք հիմնականում նշանակված են մի թեկնածուի կողմից, իսկ մրցակիցները ո՛չ հանձնաժողովում վստահելի մարդ ունեն, ո՛չ էլ՝ վստահված ունենալու իրավունք: Եվ հնարավոր է՝ ՀՀԿ ռեյտինգային մի թեկնածուի ձայնը պարզապես վերցնեն, դնեն մյուսի ձայների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իշխանության թեկնածուները դիմում են ընդդիմադիր կուսակցություններին՝ խնդրելով ուշադիր լինել իրենց ձայներին: Այսպիսով՝ հանրապետականներն ընկել են իրենց իսկ հյուսած ծուղակը. ընտրական օրենսգիրքը հեղինակել են հենց ՀՀԿ ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին այդ նախագծին՝ անտեսելով ընդդիմության ահազանգերը, որը նաեւ իրենց շահերից էր բխում»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:
