«Ժամանակ». Կարեն Բոթոյանը Վարդենիսում արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Վարդենիսում առաջադրված նախկին ՕԵԿ-ական, շինանյութի Սերգեյի փեսա Կարեն Բոթոյանը Վարդենիսում արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել: Նրա մարդիկ, երեկվանից դռնեդուռ ընկած, հստակ երաշխիքների դիմաց մարդկանց 10 հազար դրամ են առաջարկում և ցուցակներ կազմում: Նա ՀՀԿ ցուցակով առաջին անգամ է առաջադրվում և որոշել է ցանկացած գնով ՀՀԿ-ի համար առավելագույն ձայներ ապահովել, որպեսզի արդարացնի իրեն ՀՀԿ-ով առաջադրվելու շանս տալը: Այդ պատճառով էլ Բոթոյանը սկսել է 10 հազար դրամից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
