«Ժողովուրդ». Լսի՛, ինչ եմ ասում, ախչի, է՛յ, չփորձես հանկարծ իմ անունը պախարակես. Սամվել Սանամյան
«Ժողովուրդը» գրում է «Մենք ահազանգեր ենք ստացել Հրազդանի բնակիչներից այն մասին, որ իրենց մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական շտաբում 10 հազարական դրամ են բաժանում: Իսկ բաժանողներն էլ նույն Սանամյանի նախընտրական շտաբի աշխատողներն են: Այս թեկնածուն, հիշեցնենք, Հայաստանի ամենահայտնի ընտրակեղծարարներից մեկն է, որը երկար տարիներ զբաղեցնելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը՝ անսահման հարստություն է դիզել եւ բոլոր ընտրություններում իշխող ՀՀԿ օգտին Կոտայքի մարզում ընտրակաշառք բաժանել: Ընտրակաշառքի հերթական ահազանգի մասով «Ժողովուրդ»-ը փորձեց Սանամյանից որոշ ճշգրտումներ անել: Սակայն նա հարցը լսելուն պես կորցրեց ինքնատիրապետումն ու սկսեց ճվճվալ. «Լսի՛, աղջիկ ջա՛ն, դու պատասխան կտաս էդ քո պրովակացիայի համար: Լսի՛, ինչ եմ ասում, ախչի, է՛յ, չփորձես հանկարծ իմ անունը պախարակես»: Ի դեպ, երեկ գումար բաժանելու մասով «Ժողովուրդ»-ը ահազանգեր ստացավ նաեւ մի քանի այլ մարզերից: Երեկվանից խանութներում եւ սուպերմարկետներում ամենաշատ վճարվող դրամը 10-20 հազար դրամանոցներն են եղել»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:
