ԵԽ դիտորդները ժամանում են
«Հրապարակ»-ը գրոմ է. Այսօր Հայաստան կժամանեն Եվրոպական խորհրդարանի դիտորդները: Պատվիրակության ղեկավարը Կանաչների ներկայացուցիչ Հեյդի Հաուտալան է: Դիտորդական խմբում է նաեւ պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության ներկայացուցիչ Ռիչարդ Չառնեցկին, որն օրեր առաջ Հայաստանում էր եւ Աբովյանում միտինգի ժամանակ իր աջակցությունը հայտնեց «Ծառուկյան դաշինքին», ինչը խանգարեց, որ ղեկավարի դիտորդական առաքելությունը: ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ փոխվի դիտորդական խմբի ղեկավարը, սակայն ռեֆորմիստների եւ պահպանողականների ֆրակցիան համառ է գտնվել, եւ Չառնեցկին մեկ ձայնի առավելությամբ դիտորդ է ընտրվել: Պարտվեցի՞ք, փաստորեն, ԲՀԿ-ին այդ հարցում եւս՝ սադրեցինք ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին։ «Բոլորովին. պատվիրակությունը ղեկավարում է չեզոք անձ, եւ ապա` լիահույս ենք, որ պարոն Չառնեցկին անաչառ դիտորդական առաքելություն կիրականացնի»:
