Տարոն Մարգարյանը քաղաքացիներին կոչ է անում վստահել
«Մոսկվա» կինոթատրոնում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը, անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի խոստումներին,ասաց. «Երբ տրվում են, բոլորս լսում ենք, հասկանում ենք, որ զուտ հասարակության ականջին լավը հնչելու համար խոսքեր են: Բայց ՀՀԿ-ն փորձառու թիմ է: Այն այս տարիների ընթացքում կառավարել է, հստակ գիտի մարդկանց դարդ ու ցավը, սպասելիքները: Փորձը, որն ունի մեր թիմը, կարող է այս ծրագրերը իրականացնել»: ՀՀԿ ծրագիրը հստակ է, իրատեսական, ոչ խոստումներով և շարունակական բնույթ կրող,ասաց նա: «Այն փոփոխությունները, որոնք վերջին ժամանակաշրջանում տեղի են ունենում կառավարման համակարգում, մեր մոտեցումներում, նկատելի են մեր հասարակությանը: Վստահեցնում եմ, որ դրանք լինելու են շարունակական, մեր ծրագրերը հիմք են այդ ամենը շարունակելու համար»,- ասաց Մարգարյանը: «Լսելով մյուս քաղաքական ուժերի խոստումները` հասկանում են, որ դրանք զուտ հասարակության ականջին լավը հնչելու խոսքեր են: Հանրապետականը փորձառու թիմ է, հստակ գիտի մեր քաղաքացիների դարդ ու ցավը, սպասելիքները: Մեր թիմը, համոզված եմ, իր փորձով կարող է ներկայացված ծրագրերն իրականություն դարձնել», ասաց Երևանի քաղաքապետը` հավելելով, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն ունեն անցած ճանապարհ, ժողովրդի հետ ամենօրյա շփում և բարձրացնելու են նրանց բոլոր խնդիրները: «Կոչ եմ անում վստահել բանիմաց, փորձառու և աշխատասեր թիմին»,- դիմելով Կենտրոնի բնակիչներին` նշեց Մարգարյանը: Սոնա Դավթյան
