Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ
«ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՀՎԿ-ն անցնել-չանցնելու եզրագծին է։ Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի այս կուսակցությանը անցկացնել ԱԺ, Արթուր Բաղդասարյանը, միեւնույն է, անգործ չի մնա։ Ըստ մեր տեղեկությունների՝ եթե կուսակցությունը չհաղթահարի անցողիկ շեմը, Արթուր Բաղդասարյանը կարեւոր պաշտոն է ստանալու։ Ըստ իշխանական որոշ շրջանակների՝ Արթուր Բաղդասարյանը կարող է նշանակվել ՍԴ նախագահ։ Հաջորդ տարի, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջի (ըստ որի դատավորը կարող է պաշտոնավարել մինչեւ 70 տարեկանը)՝ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
