Կոմունիստները շախ ու մատ արեցին Կարեն Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին
Ամփոփելով Կոմկուսի նախընտրական քարոզարշավը, ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը լրագրողներին ասել է.«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու դեպքում Հայաստան կբերի 16-17 մլրդ դոլարի ներդրումներ: Աշխարհում կան հզոր միջազգային կոմունիստական շարժումներ, և, մեր ընկերների հետ հարաբերվելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ եթե ժողովուրդն իր ձայնը տա մեզ, ապա ի դեմս Կոմկուսի` հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն կկատարվի, և 16-17 մլրդ դոլարի գումար կներմուծվի Հայաստան»: Տաճատ Սարգսյանի դիտարկմամբ` Կոմկուսի քարոզարշավը հաջողված էր: «114 տարվա պատմություն ունեցող Կոմունիստական կուսակցությունը անցել է բազմաթիվ փորձություններ: Այսօր այն չընկճվեց և վերակառուցեց իր դիրքերը, համալրեց երիտասարդ կոմունիստներով և ամեն ինչ արեց, որպեսզի կազմ ու պատրաստ մասնակցի ընտրություններին և իր խոսքն ասի քաղաքական դաշտում», - ընդգծեց նա: Վերջինիս խոսքով` քարոզարշավը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովուրդը չի մոռացել կոմունիստական կուսակցությանը. «Մենք ունենք ծրագիր, որտեղ ընդգրկված են բոլոր հարցերն՝ առանց բացառության: Ժողովրդի հետ շփումների արդյունքում իմացանք, թե որոնք են նրանց հոգսերը», - ասաց նա:
