60/40.նոր հարցումներ
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կենտրոնի վերջին հարցումների արդյունքները և ասաց,որ դրանց համաձայն նախընտրական քարոզարշավում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն է: «Կարեն Կարապետյանն այսօր ամենազդեցիկ, ամենախոստումնալից, ամենաընդունելի քաղաքական գործիչն է, նրա վարկանիշը հարցումների երեք ցուցանիշներով կազմում է մոտ 60 նիշ, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ 40 նիշ։ Բնակչության մեծ մասն իրենց հետ մեծ հույսեր է կապում:Քաղաքական ուժերի համար նաև կարևոր է վարկանիշային թեկնածուների ազդեցությունը »,-նշեց Ադիբեկյանը: «ՀՀԿ-ն Տավուշի մարզում զիջում է «Ծառուկյան» դաշինքին, սակայն հարցվածների մեծ մասն ասել է, թե նախընտրում է ՀՀԿ ռեյթինգային թեկնածու Գրիգոր Ավալյանին, հետևաբար ձայնը տալու են Հանրապետական կուսակցությանը», ասաց Ադիբեկյանը:
