«Գիրք կարդում եմ, թեյ ըմպում եմ». Կարեն Կարապետյան
Կենտրոնի բնակիչների հետ հանդիպումն վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց.«Մի ամսվա մեջ մեծ փորձ ենք հավաքել ու կարող ենք լսարանի մոտ ժամերով խոսել և ներկայացնել մեր ծրագրերը»: «Մենք ունենք արտաքին պարտք, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 57%ը։ Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ պե՞տք է, թե՞ չէ. այո՛, պետք է։ Բայց պետք է հաշվարկենք, թե որ վարկն է մեզ համար հավելյալ արժեք ստեղծում։ Այդ ճանապարհի հետ կապված քննարկում ենք, թե որ կտորները կարող ենք միացնել, որպեսզի այդ փողը պետության վրա չնստի ու համապատասխան դոնոր կազմակերպությունների հետ քննարկում ենք մեր հետագա քայլերը»,- Բնակիչներից մեկի` Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության վերաբերյալ հարցին նման պատասխան տվեց վարչապետը: Հայաստան-Իրան ոռոգման ջրատարի կառուցման մասին հարցին ի պատասխան էլ՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ հնարավոր համարում է, որ այդ տարբերակը կաշխատի. «Երբ իրանական կողմի հետ բանակցություններն ավարտենք` այդ հարցին կպատասխանենք»։ Ներկաներից մեկի հարցին էլ, թե այդ երեքից որի կրողն է համարում իրեն, վարչապետն ասաց. «Գիրք կարդում եմ, բանավիճում եմ, թեյ ըմպում եմ»: Իր ոճային կերպարի մասին հարցին էլ պատասխանեց, որ երբեք չպետք է խաբել գործընկերներին, քանի որ, ըստ նրա` դա ստեղծում է «ռեպուտացիա»։
