Ֆլեշի Բարսեղը իրեն նախագահ է հռչակել
Հայտնի գործարար «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեր տեղեկություններով Կոտայքի մարզում մեծամեծ խոստումներ է տալիս իրավապահ համակարգի աշխատակիցներին։ Նա 24-ժամյա ռեժիմով զանգում է մարզի մեծ ու փոքր համայնքների ոստիկանության բաժանմունքներ եւ պատասխանատուներին հարցնում՝ «Էս չեք ուզում գեներալ դառնալ, դե որ ուզում եք լավ աշխատեք ՀՀԿ-ի ու իմ թեկնածուի օգտին»։ Հիշեցնենք, որ նրա հովանավորյալը Սամվել Սանամյանն է, որը նաեւ վարչապետի օգնականն է։ Մարզում կատակում են, թե Ֆլեշի Բարսեղը իրեն նախագահ է հռչակել ու բարձրաստիճան կոչումներ է խոստանում բոլորին:
