«Ծառուկյան դաշինք»-ը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը,լրագրողների հետ հանդիպմանը,պատասխանելով հարցին, թե որ ուժերի հետ կոալիցիա կկազմեն ,ասաց.«Եթե տեսնենք հնարավորություն, որ ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելով՝ հնարավոր իշխանության հասնել, մենք այդ հնարավորությունը լրջորեն կքննարկենք: Ուժերի անուն չենք տալիս»: «Մեր կանխատեսմամբ՝ խորհրդարան են անցնում երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները, իմ կանխատեսումը այն է, որ մենք խորհրդարանում կտեսնենք ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի սերտ համագործակցությունը, դրա անունը կարող է չդնեն կոալիցիա: ՀՅԴ-ն էլ կոալիցիա չի կազմել, բայց փաստացի ունեն նախարարներ»:,ասաց նա: Իմ անձնական զգացողություններով՝ քարոզարշավը մենք անցկացրել ենք լավ տրամադրություններով եւ այս քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ շփման արդունքում նկատվեց, որ «ԵԼՔ» դաշինքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ Փաշինյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում զիջում բառը փոխարինվել է փոխզիջում բառով։
