ՀՀԿ-ն հետեւյալ կերպ է քարոզարշավն անում` մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկելու, ձայն տվեք, կամ էն Աբուլիկը, Ծըգլիկը
«Կոնկրետ ուժերի անուն չենք տալու, քանի որ ԱԺ անցնող բոլոր ուժերը համագործակցելու են ՀՀԿ-ի հետ։ Ըստ մեր հարցումների` ԱԺ են անցնելու երեք ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, Ելք։ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ հետ։ Այսօր ՀՀԿ-ն հետեւյալ կերպ է քարոզարշավն անում` մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկելու, ձայն տվեք, կամ էն Աբուլիկը, Ծըգլիկը. նրանց ռեյտինգն ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը։ Կասկածում եմ, որ Շարմազանովը Աշոտյանին ձայն կտա կամ հակառակը»,-նման պատասխան տվեց Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը՝հարցին,թե ընտրություններից հետո` ԱԺ-ում ո՞ւմ հետ կհամագործակցի Ելքը: Դիտարկմանը, որ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել էր` եթե Ելքը քննադատում է ՀԱԿ-ին Արցախի հարցում, ապա իրենք դրա համար շատ փոքր են, եւ դրա համար գոնե պետք է սեփական կարծիքը ունենալ, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Արման Մուսինյանը թող նախ իրեն նայի հետո` ինձ, ու կտեսնենք, թե ով է փոքրը»։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական գործին, ապա նա նշեց. «Եթե նա առնչություն չուներ իգլայի հետ, ապա քաղաքական հետապնդում է, եթե ուներ, ապա` պետք է հանգամանքները պարզել»:
