Եվս մեկ անգամ Լևոն Տեր Պետրոսյանի վերջին հարցազրույցի շուրջ

Փորձեմ կետ առ կետ անցնել քննարկված հարցերին Լևոն Տեր Պետրոսյանի կողմից արտահյտված դիրքորոշումներին Առաջին - Համաձայն եմ իր այն մտքին, որ առկա իշխանություններն իսկապես հստակ և վճռական դիրքորոշում չեն արտահայտում Ղարաբաղի հարցի լուծման մասին, գլուխ են պահում «երկկողմանի զիջումների» նման լղոզված արտահայտություններով և փորձում են հասարակությանը դարձնել անորոշության պատանդը: Սա չի նշանակում, որ հասարակությունը չի պատկերացնում նրանց դիրքորոշումը և առավել ևս չի նշանակում, որ համաձայն է այդ դիրքորոշմանը: Հասարակությունը տագնապ ունի Ղարաբաղի կարգավճակը չլուծված «հողեր հանձնելու» նրանց պատրաստակամությունից և այդ հողերի գոնե մի մասը համարում է առնվազն «Ղարաբաղի կարգավիճակի գինը»: Այստեղ ռեալ կոնֆլիկ կա հասարակության և իշխանությունների միջև, ինչպես եղել է Լ.Տ.Պ.ի իշխանության տարներին: Լ.Տ.Պ.ն կամ չգիտի, կամ ձևացնում է, որ ժողովրդի «խաղաղության սպասելիքը» կառուցած է «ցանկացած գնով»ի վրա: Ինքը Լ.Տ.Պ. «խաղաղություն է առաջարկում» հողերի հանձնման գնով, սպառնալով, որ եթե կամավոր հանձնում չլինի՝ դա կկատարվի Մինսկի խմբի համանախագահների սանցիաներով: Նա խնամքով լռում է երկու կարևոր հարցի շուրջ՝ ա/ի՞նչ սանկցիաներով (անորոշ ակնարկներ Սերբիայի մասին, անշուշտ լռելով, որ տվյալ դեպքում Սերբիան է բռնություն կիրառել, ինչպես Ղարաբաղի հայ բնակչության և Սումգայիթ-Բաքու-Կիրովաբադ-դաշտային Արցախ շարքում Ադրբեջանն է ցեղասպանական բնույթի գործողություններ կատարել, բայց դե այս երևույթն առհասարակ Լ.Տ.Պ.ի դատողությոններում երբեք չի հիշվում), և բ/Կազանում և դրանից հետո Ադրբեջանն է, որ խստացնում է իր պահանջները: Ադրբեջանի կամակորությունը չլիներ՝ մերոնք հավանաբար արդեն հողերը հանձնած կլինեին, Ղարաբաղի հարցը կշարունակվեր կախված մնալ անորոշությունից, բայց իրականացած կլիներ Լ.Տ.Պ.ի «խաղարար առաքելությունը»: Անհայտ և անորոշ է մնում նաև այն հարցը, թե ինչպե՞ս է «հողերի հանձնումը» մոտեցնելու բաղձալի խաղաղությունը: Նրա ասելով՝ հաշտության պայմանագրով: Ու՞մ հետ է նա քննարկել այս հարցը և ինչու՞ է այդպես համոզված, որ Ադրբեջանը հաշտության պայմանագիր է կնքելու և եթե գիտի՝ ինչու՞ այդ մասին չի ասում: Դիվանագիտական գաղտնի՞ք է: Եվ ինչու՞ պիտի հասարակությունը հավատա նրան: Ինչու՞ պիտի հասարակությունը հավատա մի մարդու, ով ասում է՝ «ես մադրիդյան սկզբունքների հետ կապ չունեմ»: Որովհետև ի՞նքը չի ստորագրել: Բայց ի՛նքն է նախապատրաստել: Եթե ուրիշ բան չասեմ՝ «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածը դրա վավերացումն է: Եվ այսօր էլ. վերջին հարցազրույցում, մադրիդյան սկզբունքների նախապատրաստման ողջ նախապատմությունն անելիս, նույնն է հաստատում: Հասարակությունն ա՞յս ազնվությանը հավատա: Թե՞ այն ազնվությանը, երբ խոսելով արտագաղթի և մեր հասարակության թշվառության մասին ասում է՝ «1998թ.ի համեմատ մեր ազգի կեսն է մնացել»: Բոլորս գիտենք, չէ՞, որ բացահայտ սուտ է ասում: «1998թ.»ին մեր հասարակության արտագաղթի թիվն արդեն միլիոնին էր մոտենում: Ինչու՞ պիտի մեր հասարակությունը հավատա մի մարդու, ով պարզ սարկազմի է վերածում հողերի՝ որպես «անվտանգության գոտի» հասկացությունը՝ «բա թող գնային մինչև Քուռ հասնեին, ինչու՞ չգնացին»: Բայց ոչ, մարդը խոսում է «պատերազմի դժվարությունների», «պատերազմի հետ կապված իր մտահոգությունների» մասին՝ զուգահեռելով Չերչիլի պատերազմական մտահոգությունները, որի հետևանքով, գիտե՞ք, Լոնդոնում ծառ չէր մնացել՝ կտրվելով «բնակչության կենսական կարիքների համար», և, իհարկե, խոհեմաբար լռելով իր կառավարած երկրի նոր ձևավորվող զինվորական և քաղաքացիական օլիգարխների կողմից իրականացվող անտառային թալանի մասին: Ահավո՛ր թալանի: Բնակչության կենսական կարիքների հետ որևէ աղերս չունեցող տախտակի առևտրի մասին: Եվ ավելացնում, որ իր ժամանակ Հայաստանի բնակիչը արժանապատիվ, հպարտ, երկրի պետականության արժեքներով սնուցվող մարդն էր: «90ականներին հիանալի ներդրվում էր պետականության գաղափարը, արժանապատվության նվաստացման նշույլ չկար»: Շա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜տ արժանապատիվ. որովհետև սեփանականաշնորհում կոչվող խայտառակ թալանի շրջանում ծեծվող, կտտանքների ենթարկվող մարդիկ՝ մեր քաղաքացիները նույնսիկ իրենց կոտրվածքները դատա-բժշկական փորձաքննության չէին կարողանում ենթարկել, «վկայող փաստաթղթեր» չպիտի լինեին: Բազմաթիվ, բազմաթիվ նյութեր ունենք այս մասին: Խանութի հաշվապահին խանութի սեփականաշնոհմանը թույլ չտալու համար 1996ին խանութի տնօրենն իր որդու հետ հետ երեք անգամ կիսամեռ վիճակի էր հասցրել, իսկ քննչական մարմինները «խուլ. կույր, համր» էին: Մորով չբավարարվեցին՝ անցան զավակներին: Հրատարակել ենք, ո՞վ կուզենա կարդալ: Շարունակե՞մ պետականության գաղափարի հիանալի ներդրման և նվաստացման նշույլի բացակայության թեման, արժանապատվության դեպքերի քննարկումը: Կարդացեք «Պատմություններ աղքատության մասին» գրքերը: Դրանք ներկայացնում են «պետականության գաղափարի հիանալի ներդրման» ընթացքը՝ այնքա՜ն ողբերգություններ, այնքա՜ն նվաստացում, այքա՜ն խեղջություն, ստորացում, վախ, ունեզրկում...«Պետականության գաղափարի հիանալի ներդրման» ընթացքում մարդկանց ամենօրյա քննարկման թեման Հայաստան «ներկրվող» նավթի և մազութի անհասկանալի անհայտացումներն էին: Սուտ է, զրպարտություն է, չի եղել այդպիսի բան, բայց ավելի լավ է այդ մասին չխոսեք: Խոսենք «պետականության գաղափարի հիանալի ներդրման» մասին, որի օրինակներից մեկը 1995թ. խորհրդարանական և 1996թ. նախագահական ընտրություններն էին: Խեսե՞նք այն մասին, որ 1995թ. խորհրդարանը մեր հանրությանը զարմացրեց բազմատեսակ մականունավորների բազմությամբ՝ ծաղիկներ, քաչալներ, խուճուճներ, ճոյտեր ու ճորտեր, աղաներ ու նոքյարներ, մկներ ու ձկներ...դրվեց ապագա ավանդույթի հիմքը: Ճիշտ այն ժամանակ, երբ միմյանց հետևից պայթում էին սնկի նման աճող ֆեյք բանկերը և փախցնում «պետականության գաղափարի հիանալի ներդրման» հետևանքով ռոմանտիկ հույսեր փայփայող արժանապատիվ մարդկանց վերջին պահուստները, իսկ «պետականության գաղափարն իրականացնող» պետական կառույցներն «անզոր» էին մարդկանց հետ «թուր ու թվանքով» խոսողների դեմն առնել. սպանություններ՝ որքան ուզեք: Այդ ընթացքում երկրի «պատերազմական խնդիրներով մտահոգ» նախագահը պատրաստում էր մադրիդյան սկզբունքներն ու այնքան լարված էր պատրաստում, որ դրանցում մոռացվեցին պատերազմի իրավիճակի հասունացումը, Սումգայիթյան-Բաքվի-Մարաղայի և նման «մանր-մունր», միջազգային կառույցների կողմից «անիմաստ» կարևոր համարված երևույթների մասին: Միջազգային հանրության սանկցիաներն այսքան լավ իմացող քաղաքական գործիչը չգիտի՞ բռնությունների գինը: Բայց սա էլ թողնենք: ԼՏՊ-ն հպարտորեն հայտարարում է, որ «ես կանխատեսել էի որ ոչ չքավորությունն է հաղթահարվելու, ոչ տնտեսությունն է զարգանալու»: Մարգարեացել է: Էհ, իհարկե դժվար չէր կանխատեսել, նոր ձևավորվող պետության ալան-թալանի հիմքն այնպես չէր դրված, որ չշարունակվեր: Եվ ումո՞վ պիտի չշաարունակվեր, իր իսկ բերած կադրերո՞վ,-Ռ.Քոչարյանո՞վ, Ս.Սարգսյանո՞վ: Հիմա «ալան-թալանի» անխուսափելիությունը պայմանավորել Ղարաբաղյան խնդրի չկարգավորվածությամբ՝ առնվազն ինդուլգենցիա է իր հիմնարար սկզբունքներին և առկա իշխանություններին: Նախ՝ նույնիսկ հաշտության պայմանագիրը կոնֆլիկտի հիմնարար լուծում չէ: Հենց ինքն էլ է ասում՝ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի որևէ կարգավիճակ: Չի ճանաչելու՝ սրանից բխող այլևայլ հետևանքներով: Ամեն կերպ խանգարելու է Ադրբեջանից դուրս Ղարաբաղի որևէ կարգավիճակի հասնելու գործընթացին, որով նաև Հայաստանն է միշտ ներքաշված լինելու նոր տեսակի կոնֆլիկտի մեջ,-դարձյալ ճանապարհների փակում, Հայաստանի սահամանների 80 տոկոսի շրջափակում, սպառնալիքներ և գուցե դրանց գործնական կիրառում... Ուրեմն կոնֆլիկտի մշտական առկայություն: Ուրեմն Հայաստանի բոլոր ներքին պրոբլեմների շարունակականություն: Եվ բացի այդ՝ Կա՞ արդյոք որևէ երաշխիք, որ կոնֆլիկտի բացակայության դեպքում մենք կկարողանանք օրինավոր և նորմալ իշխանություններ ունենալ: Սա չէ՞ որ նաև արժեքային հարց է: Քի՞չ կան երկրներ, ովքեր առանց հարևանների հետ որևէ կոնֆլիկտի ավտորիատար են կամ նույնիսկ բռնապետական են: Եվ երկրներ, որոնց հասարակությունները միավորվում են արտաքին վտանգի դեմ: Այս մասին մեր իմաստուն առաջին նախագահը գերադասում է լռել: Այս խոսակցությունը «հողերի հանձնման» սևեռուն գաղափարի լուծումը չի մոտեցնում: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am