Ովքեր կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ
Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ուժերի հետ կոալիցիա կկազմեն, Փաշինյանն ասաց, որ իրենք կոնկրետ անուն չեն տալիս: Ըստ նրա՝ կան ուժեր, որոնք կանցնեն խորհրդարան եւ այդ ուժերը կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ։ Ըստ Փաշինյանի «Ծառուկյան դաշինք»-ը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ։ «Իմ կանխատեսումն այն է, որ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի և Հանրապետականի սերտ համագործակցությունը կտեսնենք և պարտադիր չէ, որ դրա անունը կոալիցիա դնեն», - ասաց Ն. Փաշինյանը: Այնուհետ նա տեղեկացրեց, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել, և հավատացրեց, որ եթե ժողովուրդը իրենց տա ձայն, որը պարզվի, որ իշխանությունները գողացել են, կլինի հետընտրական գործընթաց եւ իշխանափոխություն: Անի Աղազարյան
