ՀԾԿՀ-ի անդամներին կընտրեն պատգամավորները
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին այսուհետև պատգամավորները կընտրեն: «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության մարտի 30-ի նիստում: Այսպիսով՝ 2015-ի Սահմանադրության համաձայն` նրա բոլոր լիազորություններն անցնում են կառավարությանը և խորհրդարանին:
