Ո՞ր քաղաքական ուժերի հետ կհամագործակցի «Ելք» դաշինքը
«Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն այսր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել «Ելք» դաշինքը, նշեց, որ եթե իրենք տեսնեն հնարավորություն իշխանության գալու և ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելու, ապա լրջորեն կքննարկեն համագործակցության հեռանկարները: Այնուհետև ասաց, որ խորհրդարանում հայտնվելու հայտ է ներկայացնում քաղաքական երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, քաղաքացիները պետք է հասկանան, որ ընտրում են իրենց վաղվա օրվա համար. «Եթե ընտրում եք ձեր քուչի հեղինակությանը, մենք հաշիվ ու պահանջ չունենք իրարից»: Անի Աղազարյան
