Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ը կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի հետ
«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադարձավՀ ԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Արցախի հարցը հնարավոր չէ լուծել առանց տարածքներ հանձնելու: Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բանաձևով Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու: «Մադրիդյան սկզբունքներից են այսօր խոսում, բայց այդ սկզբունքներից երկուսն Ադրբեջանն արհամարհում է: Ադրբեջանն ասում է, որ պետք է թեյ խմի Ստեփանակերտում, Սեւանում: Այս պայմաններում տարածքների վերադարձ նշանակում է Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երեւանին, Սեւանին»,- ասել է նա՝ նշելով, որ Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ը կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի հետ: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ իրենց առաջարկած տեսակետին, որը քննադատվել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց. «Եթե մեր ասածը մեկնաբանելով, նա ասում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու, ապա իր ասածն էլ նշանակում է, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու»: Անի Աղազարյան
