Կարեն Կարապետյանի հանձնարարականը Վլադիմիր Գասպարյանին
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ միջպետական և հանրապետական ճանապարհների և հարակից տարածքների կանոնակարգման խնդրին: Ինչպես ասաց՝ մարզային այցելությունների ժամանակ նկատել է, որ կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կան ոչ պատշաճ ճանապարհային նշաններ: «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարարը զեկուցել է, որ այդ ճանապարհների անմիջապես հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ոչ պատշաճ ճանապարհային նշաններ կան: Այդ պատճառով հանձնարարում եմ երկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություն՝ ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ»,- ասաց վարչապետը: Ոստիկանապետին Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ճանապարհային նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջակություններ: Անի Աղազարյան
