Դա իրականում առավելություն տալի՞ս է, թե՞ ոչ. վարչապետը՝ Սուրեն Կարայանին
Այսօր՝ մարտի 30-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին մի շարք հանձնարարականներ է տվել:Ինչպես նշեց՝ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-96% է, ինչն աննախադեպ բարձր է, սակայն ասաց նաև, որ չգազաֆիկացված բնակավայրերում առկա են ջեռուցման և այլ կենցաղային խնդիրներ: Նա մարզպետներին հանձնարարեց համապատասխան համայնքների ղեկավարների հետ միասին մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել գազաֆիկացման խնդիրը լուծող բոլոր տարածքների հետ կապված ամփոփ տեղեկատվություն: Այնուհետև, անդրադառնալով «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը դադարեցնելու մասին որոշման նախագծին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է ճշտել, թե ով է գնացել ազատ տնտեսական գոտի, և դրանից ինչ է առաջացել, իրականում առավելություն տալի՞ս է, թե՞ ոչ:
