«Տիկի՛ն Հովհաննիսյան, ես խնդրում եմ Ձեզ». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ բազմաթիվ տեղերում սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են կառավարիչների ոչ պատշաճ գործունեությունից, սնանկության գործընթացի չափազանց երկար տևելուց, աշխատավարձերի ուշացումից և այլ խնդիրներից: Վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց եռմասյա ժամկետում կառավարություն ներկայացնել թվարկված խնդիրների վերացման մասին հաշվետվություն: «Այստեղ, տիկի՛ն Հովհաննիսյան, ես նաև կխնդրեմ Ձեզ որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում կարողանանք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, սնանկության հասնելուց առաջ կարողանանք տիրապետել, որպեսզի այդ վիճակին չգանք, չհասնենք, որովհետև երբ հասնում ենք էդ վիճակին, դրա վրա ազդելու պրակտիկորեն հնարավորություն այլևս չունենք»: Անի Աղազարյան
