Վարչապետն անցել է հանձնարարականներին
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին բնակարանի հարցում պետական աջակցություն տրամադրելու խնդրին, նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ խնդիրները: Այնուհետև Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն ուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինություններն ավարտին հասցնելու հստակ ու իրատեսական ժամանակացույց: Վարչապետը նաև հանձնարարեց մարզպետներին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյյալներ:
