Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսում պայմանագրային զինծառայող է մահացել
MeydanTV-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Չեմենլի գյուղում տեղակայված զորամասի զորավարժությունների ժամանակ պայմանագրային զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամեդովը, ընկնելով տանկի տակ, մահացել է: Տեղեկությունը հաստատել է նաև Բարդայի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյան: Վերջինս հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ և զինծառայողը հուղարկավորվել է մարտի 28-ին: Հետաքրքրական է, որ միջադեպի մասին Meydan TV-ին հայտնել են տեղի գյուղացիները, իսկ ԱՀ ՊՆ-ն այս մասին որևէ հայտարարություն չի կատարել: Աշոտ Մովսիսյան. ֆեյսբուք;
