Պատերազմը Ղարաբաղում կստեղծի քաոս.Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը ասել է,որ բաց ենք բանակցությունների համար և կարծում ենք, որ լուծման որոնումների ճանապարհը կապված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ընդունելու ու հարգելու հետ, «Լուծման ճանապարհը կապված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ընդունելու ու հարգելու հետ: Մյուս բոլոր հարցերը սրան հետևողներն են, ու պետք է լուծվեն Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու ազատ զարգանալու իրավունքի ապահովման շրջանակներում: Ադրբեջանը շարունակում է սպառազինվել ու տանում է հակահայկական քարոզչություն և ընդգծել` հայկական կողմը չի հոգնում խնդրի խաղաղ կարգավորման վրա աշխատելուց », - ասել է Վիգեն Սարգսյանը: «Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած զարգացման, քանի որ Ադրբեջանում բացակայում է զինված ուժերի նկատմամբ ցանկացած վերահսկողություն: Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 0-ից 100 տոկոս է: Ցանկացած էսկալացիա կբերի լայնամասշտաբ պատերազմի, որը կստեղծի լիակատար քաոս, բայց չի լուծի խնդիրները», - ասել է ՀՀ Պաշտպանության նախարարը:
