Երբ ԼՏՊ-ին «հայրենասիրական դիրքերից» հակադրուողներն են Արցախը Ղարաբաղ կոչում,դա անհասկանալի է.Պ.Հայրիկյան
Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթների առիթով հիմա շատերն են ինքնադրսեւորւում եւ գրագէտ երեւալու համար մեր տարածաշրջանը կոչում ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ։ Երբ ապազգային կերպարներն են այդպէս անտարբեր իմաստանիշերի (եզր-երի) նկատմամբ, հասկանալի է, իրենք բարձրակարգ անասուններ են ու թքած ունեն իրենց ծնողների սրբութիւնների վրայ, բայց երբ ԼՏՊ-ին «հայրենասիրական դիրքերից» հակադրուողներն են Արցախը Ղարաբաղ կոչում եւ Հայկական լեռնաշխարհը տեղափոխում ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ, անհասկանալի է․․․ Պարույր Հայրիկյանի գրառումը
