Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին, ապա ձևաչափը թերի է. Դավիթ Բաբայան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցից հետո նախօրեին մեկնել էին նաեւ Ստեփանակերտ, հանդիպում ունեցել տեղի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ: Հատկանշական է, որ դրանից ավելի վաղ՝ հանգստյան օրերին, Ստեփանակերտում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Իրար հաջորդած այս այցերը պատահական չէին ու կապված էին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, որ պետք է պաշտոնապես վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը, եւ Արցախը եւս մասնակից դառնա դրան: «Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած հասարակ մտքերի փոխանակությունից, մինչեւ պայմանավորվածություններ, ապա ձեւաչափը թերի է: Առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը համապարփակ ձեւով»,- ասել է նա»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
