Մուշեղ Պետոյանը ցայտնոտի մեջ է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածուների միջև: Հիմնական թեկնածուներն այստեղ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը (ՀՀԿ ռեյտինգային ցուցակով) և ՀՅԴ ցուցակով առաջադրված Խաչատուր Վարագյանն են:Մեկ ամիս առաջ իշխանությունները լավություն արեցին Վարագյանին` նրան Շիրակի փոխմարզպետ նշանակելով: Այդ պահից ի վեր փոխմարզպետն ու Արթիկի քաղաքապետ իր եղբայրը` Մխիթար Վարագյանը, լծվեցին ձայներ հավաքելու «ազգանվեր» գործին:Մուշեղ Պետոյանը, ով համարվում էր այդ տարածքում անվիճելի առաջատար, նեղն ընկավ: Վերջին օրերին Վարագյան եղբայրների սրընթաց ընտրարշավն ավելի մեծ թափ է առել:Մուշեղ Պետոյանի թիմը ցայտնոտի մեջ է: Բոլոր հաշվարկներով նա հետ է մնում պաշտոնյա եղբայրներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
