«Կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին». Կարեն Կարապետյան
« ՀՀԿ-ի ներկայացրած ծրագիրը համալիր է, հավակնոտ, պատասխանում է բոլոր մակրո հարցերին, որոնք ծառացած են մեր երկրի, հասարակության առջև: Կարապետյանի խոսքով, ծրագիրն իրատեսական է և այն ներկայացնելիս որևէ մեկի աչքը, ականջը շոյելու խնդիր չեն դրել: Շատ հավանական ենք համարել, որ այս ընտրություններին կարող ենք ստանալ ձեր վստահության քվեն ու կգա պահը :Իրատեսական լինելով մեկտեղ, մեր ծրագիրը ֆունդամենտալ բարեփոխումների ծրագիր է, որովհետև ախտորոշում անելով, հասկացել ենք, որ բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս: Այն լրացնելու համար էլ իրականացնելու ենք բարեփոխումներ»,- Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՀՀԿ-ն ընտրություններին ներկայացել է լայն թիմով, համարձակություն ունեցել հստակ ասել իր ուժեղ ու թույլ կողմերը:Ես որևէ այլ քաղաքական ուժի չեմ հիշում, որ այդպես ասել է: Դա կարող է դառնալ մեր առավելությունը, որովհետև մեր բացթողումները կամ սխալները եղել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ունենք մեծ փորձ, որով անցել ենք և հերթական անգամ նույն թակարդն ընկնելու հավանականությունն ավելի քիչ է»,- ասաց նա: «Մենք ունենք կամք՝ մեր ծրագիրն իրականացնելու, նպատակասլացություն, նաև անհրաժեշտության դեպքում, կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին »,- նշեց Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանի համար պետբյուջեով նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի ապահովումից 2017 թվականին առավել կարևոր է խնդիրների ախտորոշումը, սանիտարիզացիան, կառավարման համակարգի բարեփոխումները և կայունացումը: «Մենք հստակ ախտորոշել ու ձևակերպել ենք՝ որտեղ ենք գտնվում, ինչ խնդիրներ, հիվանդություններ ունենք, ուր ենք ցանկանում գնալ, ինչպիսի երկիր ենք կառուցելու: 2017 թվականին նախատեսում ենք իրականացնել ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումներ, կայունացում: Այս չորս գործառույթը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև, եթե չգիտենք մեր հիվանդության ախտորոշումը՝ լուծում չենք կարող տալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
