Բացահայտել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները.Ստ.Դեմիրճյան
«Մեր երկրի կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները հարևան պետությունների հետ և չեզոքացնել ներքին սպառնալիքները։ Երկրում արդարության հաստատման ծրագիր պետք է կատարվի։ Դա նշանակում է՝ անցկացնել արդար ընտրություներ, արմատախիլ անել կոռուպցիան, թալանը, թալանչիներին պատասխանատվության ենթարկել, երկրում օրինականություն հաստատել, բացահայտել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները, բոլոր մեղավորներին պատժել»,-Երևանի Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա՝ դա չի կարող անել այն վարչախումբը, որի գործունեության հետևանքով երկիրը դատարկվում է, աճում է արտագաղթն ու աղքատությունը, արտաքին պարտքը։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակը չի կարելի արդարացնել Ղարաբաղյան հակամարտությամբ, այլ արտաքին գործոններով։ Դեմիրճյանը նշեց, որ այս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացնում է իշխանությունը և այն պահելու համար շահարկում է Ղարաբաղի հարցը։ Դեմիրճյանը կոչ արեց քվեարկել իրենց ուժի օգտին. «Քվեարկելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին, դուք քվեարկում եք հանուն խաղաղության, հանուն արդարության, հանուն արժանապատիվ կյանքի»։
