«Ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել, որովհետև մենք ուրախ ենք». Արամ Մանուկյան
Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված Արամ Մանուկյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ այսօր միայն դրական ու ոգեւորող բաներ է ասելու: «Ոչ մեկի այգին քար չեմ նետելու, որովհետև մենք ուրախ ենք, որովհետև Հայաստանում կա կամք, ուժ, սեր ունեցող պայքարող հարյուր հազարավոր մարտիկներ, որոնք ազատության սիրահարներ են: Առաջին անգամ այս 30 տարվա մեր պայքարի մեջ կազմակերպելու ենք խաղաղության երթ։ Այն ուժը, որը հաղթաանակ է տարել ԼՂ-ում, որն ընդարաձսակել է Հայաստանը, այսօր ասում է՝ Հայաստանը պետք է գնա խաղաղ ճանապարհով։ Այս հարցում մեր կամքն անկոտրում է: Իսկ, ընդհանրապես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո էլ ոչինչ ասել հնարավոր չէ»,- հայտարաեց նա:
