Մեկնարկել է «Կոնգրես-ՀԺԿ»-ի երթը
Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմնակիցների երթը, որը ընթանում է «Խաղաղության երթ» խորագրով:Երթը գլխավորում են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Երթն անցնելու է Մաշտոցի պողոտայո, ԱՄիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, ապա վերադառնալու են Ազատության հրապարակ:
