Զգացեք ինչպես ձեր տանը
Կոտայքի մարզում՝ Արզնիում զգային փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով ասորական համայնքի ներկայացուցչի հարցին, ասաց, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում իրենց պետք է զգան ինչպես տանը:«Կառավարությունում գործում է ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողով: Մեզ համար գլխավոր է այնպես անել, որ ազգային փոքրամասնությունները պահպանեն իրենց ինքնագիտակցությունը: Մենք հասկանում ենք, թե սա որքան կարեւոր է, որովհետեւ մեր հայրենակիցներից շատերը ուրիշ երկրներում են բնակվում եւ ձգտում են ընտելանալ նրանց կենսաձեւին»,- նշեց Կարեն Կարապետյանը: Անի Աղազրյան
