«Մեկ բզում է, մեկ՝ դոմփում»
Կոտայքի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ վարչապետը ներկայացրեց ՀՀԿ-ի կողմից մշակած նախագիծև՝ գյուղաբնակներին տեղեկացնելով, որ իրենք բոլորից 5 տարվա գործունեության ծրագիր են պահանջում: Այս կերպ գյուղապետերն ընտրվում են բնակչության կողմից, բայց կառավարությունն այդ դեպքում կարող է հստակ իմանալ, թե տվյալ մարզպետը կամ գյուղապետը ներկայացրած ծրագրերի որ մասն են իրականացրել: Նրա խոսքով՝ կառավարությունն օգնելու է «չեմպիոն» համայնքապետերին: «Հիմա դուք եք ընտրում համայնքապետին՝ լավ, թե վատ: Բզեք, բզեք, որ ինքն աշխատի: Դուք ընտրել եք «նաչալնիկ», որը պետք է ձեր համայնքը ղեկավարի, «նաչալնիկին» ասում ես՝ դրե՞լ ես էս խնդիրը, թե՞ չէ, ծրագրի մեջ կա՞, թե՞ չէ: Ես ինչի՞ եմ այս 5 տարվա ծրագիրը անընդհատ դոմփում-դոմփում-դոմփում, որովհետև եթե այդ ծրագիրը չլինի՝ մենք չեն իմանալու՝ ինչ անենք»,- հայտարարեց վարչապետը:
