Համայնքների խոշորացման օրինագիծն անընդունելի է. Անժելա Խաչատրյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, այսօր հայելի ակումբում ներկայացնելով իրենց նախագծերն, ասաց, որ իրենց կուսակցությունը ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիր, որտեղ հստակ բյուջետային հաշվարկներ են արվել: Նրա համոզմամբ՝ իրենց կազմաց կետերով կբարելավվի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: «Մեր կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը հաշվարկել և հստակ նշել է, թե ինչպես վերացնել ստվերային տնտեսությունը, որի արդյունքում մեր կյանքը կարող է բարելավվել 34 տոկոսով»,- ասաց Անժելա Խաչատրյանը: Ինչպես հայտնեց՝ համայնքների խոշորացման օրինագիծն իրենք անընդունելի են համարում և այդ հարցը կբարձրաձայնեն առաջիկայում: Անի Աղազարյան
