Նաիրիտցիներին ստիպել են ստորագրել նոր պայմանագրեր
«Նաիրիտ 2» գործարանի ղեկավարությունը պատրաստ է աշխատավարձի եւ տույժ տուգանքի վճարման նոր պայմանագրեր կնքել նախկին աշխատակիցների հետ, եթե նրանք վերադարձնեն մեկ ու կես տարի առաջ ստացած իրենց գումարները։Նաիրիտ 2-ի ղեկավարությունը պարզապես նրանց ստիպեց ստորագրել մի պայմանագիր, ըստ որի հրաժարվում են տույժ-տուգանքներից, փոխարենը ստանալով մայր-գումարները: Մեզ հետ զրույցում նաիրիտցիներից մեկը հայտնեց, որ իրենք հարկադրաբար ստորագրել են, քանի որ այլ ելք չունեին: Նաիրիտցիները Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում են պայմանագրերի այն կետը, ըստ որի հրաժարվել են աշխատավարձերի ուշացման հետեւանքով գոյացած տույժերից։ Հիշեցնենք, որ դատարանում քննվում է նաիրիտ գործարանի 18 նախկին աշխատակցի դիմում-հայտը, սակայն պատասխանող կողմից ոչ ոք ներկա չէ: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 14.30-ին: Անի Աղազարյան
