Մասկվայաբնակ հայ գործարարները պարտքերի ու վարկերի տակ են
Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ շաբաթ օրը ազդարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Հայտարարվեց, որ ավելի քան երեք տասնյակ ռուսաստանաբնակ հայ գործարարներ են ներդրումներ կատարելու Հայաստանում։ Մեր տեղեկություններով Մոսկվայից Հայաստան ժամանելու թռիչքի ժամանակ ամբողջ ինքնաթիռում խոսակցության թեման եղել է այդ գործարարների սնանկ վիճակի մասին։ Գործարարները քննարկել ու անգամ հումորներ են արել, թե ով ինչքան վարկեր ունի, մոտ 80 տոկոսը անմխիթար վիճակում է եւ հարցական է, թե ինչպես կարող են ներդրում անել։
