«Haqqin.az»-ը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի տարածքները հանձնելու հայտարարության մասին
Ադրբեջանական «Haqqin.az» և «Minval.az» լրատվական կայքերն անդրադարձել են Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին: Վերջիններս առանձնացրել են առաջին նախագահի հետևյալ երկու մտքերը. առաջին՝ եթե դա չարվի կամավոր , ապա մի օր հողերը կվերցնեն սանկցիաների արդյունքում, և երկրորդ, որ սատարում է Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության արագ լուծման հարցում. «Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում»:
